Լեմպարդը չի մասնակցի «Շախտյորի» հետ պատասխան խաղին
Աշխարհում
14:38 26/10/2012

Լեմպարդը չի մասնակցի «Շախտյորի» հետ պատասխան խաղին

«Չելսիի» փոխավագ Ֆրենկ Լեմպարդը վնասվածքի պատճառով նվազագույնը 4 խաղ բաց կթողնի: Կիսապաշտպանը մկանային վնասվածք է ստացել «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում, որի պատճառով լքեց խաղադաշտը` տեղը զիջելով Էդեն Ազարին: Երեկ Լեմպարդը բժշկական հետազոտության է ենթարկվել, և պարզվել է, որ նա հաստատ չի մասնակցի «Շախտյորի» հետ պատասխան հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 7-ին: Դա նշանակում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի (հոկտեմբերի 28) և Լիգայի գավաթի (հոկտեմբերի 31), ինչպես նաև «Սուոնսիի» հետ (նոյեմբերի 3) հանդիպումները:

Placeholder
Լեմպարդը չի մասնակցի «Շախտյորի» հետ պատասխան խաղին