Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանը կհյուրընկալի հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների. Մեկնարկում է Թարգմանիչների և հրատարակիչների միջազգային համաժողովը
Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանը կրկին հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրների թարգմանական արվեստի ու հրատարակչական ոլորտի ներկայացուցիչներին: Նոյեմբերի 5-8-ը Երևանում ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը, որը կանցկացվի «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարումե խորագրի ներքո:
«Գիրք հիմնադրամի մամուլի գրասենյակից հայտնում են, որ եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանությունե թեմայով միջազգային սեմինար` Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և «Նեքսթ փեյջե հիմնադրամի համագործակցությամբ` մասնագիտական քննարկումների առանցքում պահելով հեղինակային իրավունքի հետ կապված և այսօր ամբողջ աշխարհում արդիական խնդրահարույց բոլոր հարցերը: Սեմինարին Հրատարակիչների միջազգային ասոցացիայի աջակցությամբ կմասնակցեն երկու հայտնի փորձագետներ` Անտյե Սորենսենը և Ռիչարդ Բալկվիլը, ովքեր կներկայացնեն այսօր աշխարհում առկա հիմնական խնդիրները հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և ձեռքբերման գործում: Հայաստանյան փորձագետները կքննարկեն մեր երկրում առկա իրավիճակն այս բնագավառում` խնդիրները ու մարտահրավերները: Այնուհետև քննարկում կծավալվի անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխությունների շուրջ:
Երևանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանական գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների դասախոսություններով, նրանց վարպետության դասերով, հայ և հրավիրյալ մասնակիցների կողմից գրական ընթերցումներով: Մասնավորապես ԵՊՀ, ԵՊՀԼ և Սլավոնական համալսարանում տեղի կունենան բանաստեղծ և էսսեիստ Իգոր Սիդի (Ուկրաինա),արձակագիր Մարգարիտա Խեմլինի (ՌԴ), բանաստեղծ և թարգմանիչ Սերգեյ Մորեյնոյի (Լատվիա) դասախոսություններն ու վարպետության դասերը, հեղինակային ընթերցումներով հանդես կգան Էդուարդ Հարենցը (ՀՀ), Եվգենի Չիգրինը (ՌԴ), Անահիտ Թադևոսյանը (ՀՀ) և Շոթա Իատաշվիլին (Վրաստան):
Համաժողովի աշխատանքային խմբերը կանցկացնեն երեք կլոր սեղաններ` «Թարգմանական արվեստի ուսուցման ժամանակակից մեթոդներըե, «Անհայտ գրականություններ. թարգմանական ու հրատարակչական փորձըե, «Փոքր լեզուներիե թարգմանության դժվարություններըե խորագրերով: Կլոր սեղանների մասնակիցները կխոսեն հրատարակչական շուկայի և տպաքանակի գործոնի, թիրախային ընթերցողի վերհանման խնդրի, գրականության տարածման և հանրայնացման գործում գրական գործակալի դերի, ոչ մեծ տարածում ունեցող լեզուների թարգմանիչների ուսուցման առանձանահատկությունների, ինչպես նաև որոշ լեզուների պարագայում նաև սփյուռքի գործոնի մասին:
Միջազգային հավաքի շրջանակում անցկացված շնորհանդեսների թվում համաժողովի մասնակիցներին կներկայացվի Ալեքսանդր Բոժկոյի «Հավերժական շարժումե գիրքը` նվիրված Միխայիլ Կոցյուբինսկու և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական առնչություններին: Կոցյուբինսկու ստեղծագործության հիմքի վրա Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում Փարաջանովի նկարահանած «Մոռացված նախնիների ստվերներըե կինոնկարը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին և, ըստ էության, դարձավ պոետիկ կինոյի լավագույն ֆիլմերից մեկը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Փարաջանովի թանգարանում և կանցկացվի «Միխայիլ Կոցյուբինսկի և Սերգեյ Փարաջանով. երկու հանճարների հանդիպումը» խորագրի ներքո:
Համաժողովի օրերին հատուկ գրական-երաժշտական ծրագրով ֆորումի մասնակիցների գնահատմանը կներկայանան Վադիմ Մեսյացը, Տատյանա Դանիլյանցը և Արեգ Միրզոյանը: Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձներ կլինեն նաև հայ ազգային թարգմանական մշակույթի լավագույն ավանդույթներին և 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը: