Գերմանիայի թուրքերը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի
Քաղաքական
11:16 12/11/2012

Գերմանիայի թուրքերը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Թուրքիայի երիտասարդական միություն» կազմակերպության անդամները պահանջում է Գերմանիայի խորհրդարանից` չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2005թ ընդունված օրենքը: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքը:

Կազմակերպության անդամները Գերմանիայի խորհրդարանին ուղարկել են այսպես կոչված «տեղեկատվական փաթեթ `1915թ դեպքերի վերաբերյալ» :

Թուրքիայի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Գերմանիայի խորհրդարանի շենքի առջև` պարզելով «Ցեղասպանություն չենք արել, հայրենիք ենք պաշտպանել» գրություններով պաստառներ:

Կազմակերպության նախագահ Բեյհան Յըլդըրըմը հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, թե իբր 2005թ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «սխալ է»:
«Այս որոշման պատճառով մեր գերմանացի ընկերները որպես երկիր և ազգ մեզ մեղադրում են»,-ասել է նա:

Placeholder
Գերմանիայի թուրքերը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի