Ոչխարի միսն էժանացել է. այն այլևս Իրան չի արտահանվում
Օրվա մամուլ
10:00 15/11/2012

Ոչխարի միսն էժանացել է. այն այլևս Իրան չի արտահանվում

«Հրապարակը» գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում։ Պատճառը Իրանում չորս անգամ արժեզրկված ազգային դրամն է. այն դոլարի վերածելը ձեռնտու չէ իրանցի գործարարներին, որոնք այստեղ դոլարով էին ոչխարներ գնում։ Արդյունքում շահել է հայաստանյան սպառողը, երբեմնի 3,5 հազար դրամի փոխարեն ոչխարի մեկ կիլոգրամ միսը շուկաներում արդեն 2 հազար է։ Որոշակի քանակի ոչխարի թարմ միս է արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ինքնաթիռներով, առանձնապես ոչ մեծ ծավալներով»։

Placeholder
Ոչխարի միսն էժանացել է. այն այլևս Իրան չի արտահանվում