Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ մի քանի տարի հետո կարող է փոխել ակումբային գրանցումը և կարիերան ավարտել ամերիկյան MLS-ում:
«Ես կցանկանայի կարիերաս ավարտել Մադրիդում, բայց եթե հիմա, երբ 31 տարեկան եմ, ինձ այդքան դաժանորեն քննադատում են, պատկերացրեք, թե ինչ կլինի, օրինակ, երբ 37 տարեկան կլինեմ,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է «La Sexta»-ն:- Ինչ-որ պահի կցանկանամ ավելի հանգիստ ֆուտբոլ խաղալ, և եթե որոշեմ խաղալ մեկ այլ թիմում, կուզենայի, որ դա «Ռեալի» մրցակիցը չլիներ: Օրինակ` կարող եմ տեղափոխվել MLS, որը շատ եմ սիրում: Բայց այդ հարցը հրատապ կարող է դառնալ միայն 4-5 տարի հետո»: