Գ. Մինասյան. ԲՀԿ-ի որոշումից ՀՀԿ մարտավարությունը չի փոխվի
Քաղաքական
15:49 12/12/2012

Գ. Մինասյան. ԲՀԿ-ի որոշումից ՀՀԿ մարտավարությունը չի փոխվի

«Այս հայտարարությունը որևէ ազդեվցություն չի ունենա ՀՀԿ մարտավարական կամ ռազմավարական խնդիրների վրա, քանզի մենք վաղուց էինք հայտարարել և՛ մեր թեկնածուի, և՛ այն գերակայությունների մասին, որով գնալու էինք այս ընտրություններին»,- Panorama.am-ի հարցին, թե ԲՀԿ-ի որոշումն ինչ ազդեցություն կունենա ՀՀԿ-ի մարտավարության վրա, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր Մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ն սեփական թեկնածու չի առաջադրի, ոչ մի թեկնածուի չի պաշտպանի:

«ԲՀԿ-ի հայտարարությունից հետո քաղաքական դաշտում որոշակիությունը մեծացավ: Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնա», իսկ ԲՀԿ-ի ձայները կգնան այն թեկնածուներին, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանական առավել իրատեսական ծրագրեր կներկայացնեն: Այսինքն՝ տեղի կունենա ձայների վերաբաշխում»,- ասաց Գ. Մինասյանը:

Նա նշեց, որ առաջիկա ընտրություններն իրենց որակական մակարդակով ու թափանցիկությամբ տարբերվելու են մինչ այս եղած բոլոր ընտրություններից, իսկ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է ոչ միայն նոր առաջադրվող խնդիրներն ու ծրագրերը իրականացնելու համար, այլ կյանքի է կոչլու նախորդ ծրագրի այն դրույթները, որոնք ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով չեն իրականացվել:

Placeholder
Գ. Մինասյան. ԲՀԿ-ի որոշումից ՀՀԿ մարտավարությունը չի փոխվի