Ընդդիմության համագումարները կկայանան աշխարհի վերջից հետո
Օրվա մամուլ
11:25 20/12/2012

Ընդդիմության համագումարները կկայանան աշխարհի վերջից հետո

Տեղեկացնելով, որ դեկտեմբերի 22-ին կայանալու են երեք ընդդիմադիր կուսակցությունների համագումարները, որտեղ կորոշվի վերջիններիս թեկնածուների մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է. «Ըստ երևույթին, ի տարբերություն ՀՀԿ-ի, ընդդիմությունն առավել սնահավատ է և կարծում է, որ իրենց թեկնածուի առաջադրման մասին խոսելն իմաստ ունի միայն այն պարագայում, երբ իրենք կհավաստիանան, որ աշխարհի վերջը հետաձգվում է»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀԱԿ-ը կարող է չառաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` թերթը գրում է, որ դա առաջին հերթին կվնասի հենց ՀԱԿ-ին, քանի որ դա կնշանակի, որ Կոնգրեսն ընդունել է ընտրություններում հաղթելու իր անկարողությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Կոնգրեսի առաջնորդի «տաղանդավոր» ռազմավարությունը ֆիասկո է ապրել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական գործիչները չեն սիրում ընդունել իրենց սխալները` ենթադրելի է, որ Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, կառաջադրվի»,-նշում է «ГА»-ն:

Placeholder
Ընդդիմության համագումարները կկայանան աշխարհի վերջից հետո