Ձմեռային շքերթ, ձմեռային խաղեր… Ձմեռային փառատոնը լինելու է «հագեցած»
Մշակույթ
09:00 20/12/2012

Ձմեռային շքերթ, ձմեռային խաղեր… Ձմեռային փառատոնը լինելու է «հագեցած»

Դեկտեմբերի 22-ին մեկնարկելու է Ձմեռային փառատոնը, որը կշարունակվի մինչև Հին նոր տարի` հունվարի 13-ը, այս մասին հայտնում են կազմակերպիչները: Նրանց վստահմամբ, փառատոնը հագեցած է լինելու բազմազան միջոցառումներով: Փառատոնի կազմակերպիչներն են Deem Communications ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը:

Փառատոնը կմեկնարկի ավանդական Ձմեռային շքերթով: Շքերթի մասնակիցները՝ երաժշտական խմբերը, պարախմբերը և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարները, Կաղանդ պապի առաջնորդությամբ Երևանի քաղաքապետարանից կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվեն ձմեռային խաղերը, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը, ձեռքի աշխատանքները, հեքիաթասացությունը և այլ միջոցառումներ:

Յուրաքանչյուր տարի փառատոնը հետաքրքրական նորամուծություններ է բերում: Փառատոնի բոլոր օրերին Ազատության հրապարակում կկազմակերպվեն անհատական և թիմային բազմազան խաղեր (ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթ և այլն): Երեխաների համար կանցկացվի հեքիաթասացություն: Փառատոնի մասնակիցները նաև կարող են վերամշակվող նյութերից Ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, տոնածառեր և օրիգամի պատրաստել և տուն տանել:

Դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի փառատոնի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Նախապես գրանցված մասնակիցները, ստանալով Ձմեռ պապի հագուստ, իրենց ուժերը կփորձեն վազքում: Հաղթողները կստանան մրցանակներ:

Միջոցառումների մուտքն ազատ է:

Placeholder
Ձմեռային շքերթ, ձմեռային խաղեր… Ձմեռային փառատոնը լինելու է «հագեցած»