Սպասված հայտարարությունը չեղավ. Տեր-Պետրոսյանը խոստացավ խոսել երկու օրից (լուսանկարներ)
Քաղաքական
11:42 22/12/2012

Սպասված հայտարարությունը չեղավ. Տեր-Պետրոսյանը խոստացավ խոսել երկու օրից (լուսանկարներ)

Կործանարար է ինչպես միակողմանի արևմտամետ, այնպես էլ ռուսամետ կողմնորոշումը, իսկ շատ ավելի կործանարար կլինի հակաամերիկանությունն ու հակառուսականությունը: Այսօր ՀՀՇ համագումարի ժամանակ ունեցած ելույթում այդ մասին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հայաստանը ուրեմն չպետք է լինի հակաամերիկամետ ու հակառուսամետ», -հավելեց նա:

Նրա հաստատ համոզմամբ, որևէ երկրում որևէ երկիր չի կարող որևէ մեկին դարձնել նախագահ, ինչպես օրինակ, ասում են, որ Յուշչենկոյին նախագահ է դարձրել Ռուսաստանը կամ Սահակաշվիլիին` Ամերիկան: «Այդպես խոսում են ընդհանրապես քաղաքականությունից բան չհասկացողները», -հայտարարեց նա:

Սակայն դիմելով դահլիճին նա ժպտալով նկատեց. «Ես հասկանում եմ, որ դուք ուրիշ բան եք հիմա ինձանից սպասում: Բայց ես պետք է հուսահատեցնեմ Ձեզ, որովհետև ես դիմել եմ բոլոր գերտերություններին: Նրանք հիմա գլուխ են ջարդում ու այդ ստրատեգիան են մշակում, երկու օրից պատասխան կտամ»:

 

 

Placeholder
Սպասված հայտարարությունը չեղավ. Տեր-Պետրոսյանը խոստացավ խոսել երկու օրից (լուսանկարներ)