Հրանտ Մելքումյանը` Բազելում
Սպորտ
16:34 08/01/2013

Հրանտ Մելքումյանը` Բազելում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և 89 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Մելքումյանը միայն կես միավորով է հետ մնացել գրոսմայստերներ Բորիս Գրաչևից (Ռուսաստան), Լևենտե Վայդայից (Ռումինիա), Ռոբին վան Կամպենից (Հոլանդիա) և Անդրեյ Իստրատեսկուից (Ֆրանսիա): Լրացուցիչ ցուցանիշներով հաղթել է Գրաչևը:

Placeholder
Հրանտ Մելքումյանը` Բազելում