ՀՖՖ-ն փակել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը
Օրվա մամուլ
09:22 23/01/2013

ՀՖՖ-ն փակել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը

«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը: Արդյո՞ք մեզ կին ֆուտբոլիստներ պետք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը. թերթի այս հարցերին ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը պատասխանել է. «Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել Եվրոպայում խաղալու»:

Placeholder
ՀՖՖ-ն փակել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը