Հայրիկյանը 3 օր կմնա վերակենդանացման բաժանմուքում
Քաղաքական
14:36 01/02/2013

Հայրիկյանը 3 օր կմնա վերակենդանացման բաժանմուքում

Այսօր վիրահատված Պարույր Հայրիկյանի, ընդհանուր առմամբ, առողջացման ու վերականգնման համար անհրաժեշտ կլինի 7-10 օր: Այս մասին լրագրողներին ասաց Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով, այսօր առավոտյան Հայրիկյանը վիրահատվել է, փամփուշտը՝ հեռացվել:

Մասնագետն այժմ նրա վիճակը բավարար է գնահատում, այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է, այստեղ կմնա ևս երեք օր: 

Placeholder
Հայրիկյանը 3 օր կմնա վերակենդանացման բաժանմուքում