Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. Կա մեկ վիրավոր
Հասարակություն
11:42 13/02/2013

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. Կա մեկ վիրավոր

Հակառակորդը երեկ երեկոյան ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում նորից խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կրակահերթերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են մինչ ուշ գիշեր: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր բարեբախտաբար չկան:

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար:

Նախորդող հրապարակումներ`

Չինարիում հակառակորդի կրակոցներից երեխաները սթրեսի մեջ են եղել. այժմ գյուղում արտակարգ վիճակ է

Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցները նոր են դադարել. Սպանված զինծառայողի դին հազիվ տուն են հասցրել

 

Placeholder
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. Կա մեկ վիրավոր