Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել. ժամանակ առ ժամանակ «նիստեր ու խորհրդակցություններ» է անցկացնում, ելույթներ ունենում, ու հանձնարարականեր է տալիս:
«Ժամանակ»-ը գրում է, որ Վ.Ղուկասյանը հանձնարարականներ է տալիս, ասենք՝ ստուգել Գյումրիի աղբահանության, փողոցների և քաղաքային այլ տնտեսությունների վիճակը, ապա զեկուցել իրեն: Այնուհետև արդյունքների մասին հայտարարություններ է անում հեռուստաեթերով: Մի խոսքով, լուրջ «վերահսկողության» տակ է պահում Սամվել Բալասանյանին: