Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Չկասկածեք խոսքիս: Իմ կյանքի գնով պարտավոր եմ, որ ձեր հաղթանակը, մեր հաղթանակը տեսնեն մեր երեխաները, մեր ժողովուրդը: Ով ուզում է մեկնաբանի, թող մեկնաբանի: Ես պարոն Սարգսյանին ասում եմ այս առավոտ, բարի լույս»,-Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ՀՀ գործող նախագահին ևս ապրիլի 9-ին հրավիրեց Ազատության հրապարակ` «Թող դա ազգային միասնության տոն լինի»:
«Եթե դուք պատրաստ եք, ես ձեզ հետ միասին դուրս գանք այս նախագահական պայքարից, ես և Դուք գնանք սահման, պաշտպանենք, Դուք իմ ուսուցիչը դարձեք, և միասին փրկենք այս ժողովրդին», -Նոյեմբերյանում հայտարարեց Հովհաննիսյանը: