Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կմասնակցի Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը
Քաղաքական
12:30 04/04/2013

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կմասնակցի Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստի միջև նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ երկկողմ փոխայցելությունների շնորհիվ Իրանի և Հայաստանի հարաբերություններում բնականոն զարգացում է տեղի ունենում:
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում բարձր է գնահատել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը:

Նշենք, որ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ԱԳ փոխնարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:

Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ. Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա

Սփյուռքի նախարարը՝ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցչին. Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում

Placeholder
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կմասնակցի Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը