Արմեն Բրուտյանը ՖԻԴԵ-ի վարպետի նորմա լրացրեց
Սպորտ
12:23 05/05/2013

Արմեն Բրուտյանը ՖԻԴԵ-ի վարպետի նորմա լրացրեց

18-ամյա բրազիլահայ շախմատիստ Արմեն Բրուտյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի 2.4 փնջային մրցաշարում 14,7 կետով բարձրացրեց իր վարկանիշը և լրացրեց ՖԻԴԵ-ի վարպետի նորմա: Բրուտյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 84 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը նույնպիսի արդյունքով 4-րդն է:

Ավելացնենք, որ աշխարհի գավաթի երկու ուղեգրին արժանացել են գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոն և Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա)` վաստակելով 7,5-ական միավոր:

Placeholder
Արմեն Բրուտյանը ՖԻԴԵ-ի վարպետի նորմա լրացրեց