Գործազրկության նպաստը կրճատում են
Օրվա մամուլ
09:17 23/05/2013

Գործազրկության նպաստը կրճատում են

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, գործազրկության նպաստի վճարման տևողությունը կկրճատվի` կդառնա 3 տարի: Փոփոխության արդյունքում գործազուրկ խավը կզրկվի 3 մլրդ դրամ օգնությունից. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

ՀՀ Կառավարության առաջ սուբսիդիաների և աշխատավարձերի բարձրացման հարկադիր պրոցեսներ են ծառացել և չի բացառվում, որ այսպիսով փորձ է արվում պարզապես գործազուրկների նպաստի հաշվին գումար տնտեսել`այլ տեղ ուղղելու համար: «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարգարյանը հաստատել է այս տեղեկությունը: Հետաքրքիր է, որ նախագիծը, թերթի տեղեկություններով, ավելի քան 4 ամիս շրջանառության մեջ է, սակայն հանրությանը այդ մասին`ոչ մի բառ: Սա կառավարության սոցիալական սյուրպրիզների շարքից է:

Ըստ թերթի տեղեկությունների` նախագիծն արդեն ուղարկվել է Արդարադատության նախարարություն`ուսումնասիրման: Թերթի հարցին, թե որն է երաշխիքը, որ փոփոխություն արդարացված է, Ա. Մարգարյանը պատասխանել է. «Փոփոխությունը կնպաստի ակտիվ ծրագրերի իրականացմանը: Հիմա մենք ունենք 11 ծրագիր, դրանց թիվը կավելանա»:

Placeholder
Գործազրկության նպաստը կրճատում են