Զիդանը կդառնա «Ռեալի» մարզական տնօրենը
Աշխարհում
13:18 25/05/2013

Զիդանը կդառնա «Ռեալի» մարզական տնօրենը

Անցյալում հայտնի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կարող է զբաղեցնել Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե 40-ամյա ֆրանսիացին կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի օգնականը: Սակայն պարզվել է, որ Զիդանը վարչական պաշտոն կզբաղեցնի:

Հիշեցնենք, որ «Արքայական թիմի» նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ֆուտբոլային հանրությանը կներկայացվի հունիսի 3-ին:

Placeholder
Զիդանը կդառնա «Ռեալի» մարզական տնօրենը