Տիգրան Պետրոսյանը գրավեց 13-րդ տեղը
Սպորտ
17:51 18/06/2013

Տիգրան Պետրոսյանը գրավեց 13-րդ տեղը

Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում ավարտված 2-րդ «Մեծ Եվրոպա» օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 220 մասնակիցների մեջ գրավեց 13-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավետիք Գրիգորյանը և Դավիթ Պառավյանը վաստակեցին 5,5-ական, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 5, Վալենտին Փամբուկչյանը` 4,5 միավոր:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսը (Շվեդիա):

Placeholder
Տիգրան Պետրոսյանը գրավեց 13-րդ տեղը