Նավասարդյան. Ուղեվարձի թանկացումը 50 տոկոսից ավելի չի լինի
Տնտեսություն
09:51 17/07/2013

Նավասարդյան. Ուղեվարձի թանկացումը 50 տոկոսից ավելի չի լինի

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին փոխադրավարձի գնի վերաբերյալ հաշվարկներն ու քննարկումները շարունակվում են:

Նրա խոսքով՝ քննարկումներ կլինեն նաև հեռուստաեթերում, իսկ առաջիկա օրերին քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպում կլինի, որտեղ կներկայացվեն պարզաբանումներ:

Ի՞նչ են ցույց տալիս հաշվարկներն այս պահի դրությամբ, որքանո՞վ կթանկանա ուղեվարձը հարցին Նավասարդյանը պատասխանեց. «90-99 տոկոսով հստակ է, բայց այս պահին, եկեք հայտարարություններ չանենք: Ամեն դեպքում 50 տոկոսից ավելի չի թանկանա»:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ այս պահին նախարարությունը միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից սակագնի բարձրացման վերաբերյալ որևէ հայտ չի ստացել:
 

Placeholder
Նավասարդյան. Ուղեվարձի թանկացումը 50 տոկոսից ավելի չի լինի