Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում ավարտված օփենում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 233 մասնակիցների մեջ նվաճել 2-րդ մրցանակը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանի արդյունքն է 5,5 միավոր:
Հավելենք, որ 7,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):
Placeholder