Օգոստոսի 1-31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիր
Մշակույթ
17:40 29/07/2013

Օգոստոսի 1-31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիր

Քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը` իրենց ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև առողջապահական ակցիա: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ վարչությունից:

«Հաշվի առնելով, որ օգոսոտոս ամիսը Երևանում, մշակությային միջոցառումների տեսանկյունից, համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ: Այդ նպատակով կազմակերպվող «Երևանյան ամառ» ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապաական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնության», - աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այսօր ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ-ում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:
 

Placeholder
Օգոստոսի 1-31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիր