Քաղաքագետ. Բրյուսելը Կովկասում որպես անվտանգության երաշխիք հանդես գալու մեխանիզմներ չունի
Քաղաքական
11:35 29/08/2013

Քաղաքագետ. Բրյուսելը Կովկասում որպես անվտանգության երաշխիք հանդես գալու մեխանիզմներ չունի

Ազատ առևտրի պայմանագրի առկայության պայմաններում ՀՀ-ն ու ԵՄ երկրները դառնում են գործընկերներ, այն թույլ է տալիս տնտեսական քաղաքականությունը որոշել անմիջապես Երևանից, Մաքսային միության անդամ դառնալով Հայաստանն այդ ինքնուրույնությունը չի ունենալու. որոշում կայացվելու է այն Միությունում, որի անդամ կարող է դառնալ կամ չդառնալ Հայաստանը: Ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Ինչ վերաբերում է Ասոցացման պայամանագրի նախաստորագրման ու Մաքսային միության անդամակցության դեպքում Հայաստանի անվտանգային քաղաքականությանը, ըստ քաղաքագետի, Բրյուսելը չի կարող և չունի մեխանիզմներ, որ Կովկասում հանդես գա որպես անվտանգության երաշխիք, իսկ ՌԴ-ի հետ կա պրակտիկա (ՀԱՊԿ համագործակցություն), և հայկական կողմը պատրաստ է շարունակել այդ պրակտիկայի շրջանակներում իր անվտանգային քաղաքականությունը: «Նախաստորագրելով Ասոցացման պայմանագիրը, կարելի է ենթադրել, որ Հայաստանը քաղաքական և ռազմական հարցերի վերաբերյալ ավելի խորը կոնսուլտացիաների մեջ կմտնի Բրյուսելի հետ»,- կարծիք հայտնեց Ա. Մարկարովը` չբացառելով, որ այս երկու վեկտորների միջև այդ հարցերի վերաբերյալ կարող են հակասություններ առաջանալ:

Placeholder
Քաղաքագետ. Բրյուսելը Կովկասում որպես անվտանգության երաշխիք հանդես գալու մեխանիզմներ չունի