Համաներմամբ ազատ կարձակվի շուրջ 600 մարդ (տեսանյութ)
Իրավունք
14:36 03/10/2013

Համաներմամբ ազատ կարձակվի շուրջ 600 մարդ (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունված ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշումը կտարածվի շուրջ 600 դատապարտյալի վրա: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, գրեթե նույնքան դատապարտյալի վրա էլ համաներումը կտարածվի մասնակի: «Մենք համաներումը դիտարկում ենք հետևյալ կերպ` պատժից ազատում և պատժի չկրած մասի կրճատում»,- ներկայացրեց նախարարը: Համաներման մասին որոշման իրագործման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է:

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Որոշման նախագծին կողմ են քվեարկել 102 պատգամավորներ: Դեմ, ձեռնպահ չկար:

Placeholder
Համաներմամբ ազատ կարձակվի շուրջ 600 մարդ (տեսանյութ)