Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թբիլիսահայ Արմեն Գրիգորևը և պոլսահայ Առնո Կարապետյանը հաջող հանդես եկան Ստամբուլում ավարտված օփենում:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, նրանք 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 94 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերը:
Հավելենք, որ 8,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Մուստաֆա Իլմազը (Թուրքիա): Կարապետյանը միակ մասնակիցն էր, ով կարողացավ ոչ-ոքի խաղալ հաղթողի հետ:
Placeholder