ՀՀԿ-ում հաշվառում է սկսվել
Օրվա մամուլ
09:24 06/11/2013

ՀՀԿ-ում հաշվառում է սկսվել

 «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հանրապետական կուսակցությունն այս օրերին կուսակցության անդամների բազայի ճշգրտումներ է իրականացնում, հաշվառում անում: Այս մասին թերթի տեղեկությունները երեկ հաստատել է կուսակցության մամլո խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Դա կազմակերպչական գործընթաց է, ինչը պարբերաբար իրականացվում է»,- ասել է Շարմազանովը: Հարցին՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե այսպիսով կուսակցությունն արտահերթ ընտրությունների է նախապատրաստվում, հնարավո՞ր է նման բան, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանել է. «Արտահերթ ընտրությունների հաստատ չենք պատրաստվում, և բոլորին խորհուրդ կտամ նույն կերպ վարվել»:

Placeholder
ՀՀԿ-ում հաշվառում է սկսվել