Մաշտոցի պողոտայում ձերբակալվածների մեջ հոգեկան հիվանդ կա
Օրվա մամուլ
09:10 07/11/2013

Մաշտոցի պողոտայում ձերբակալվածների մեջ հոգեկան հիվանդ կա

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած զանգվածային անակարգություններից հետո ձերբակալվածների մեջ հոգեկան հիվանդ կա, որը օրերս է դուրս գրվել հոգեբուժարանից և ունի համապատասխան կարգավիճակ՝ 2-րդ կարգի հաշմանդամ է: Ի դեպ, հոգեկան հիվանդը չի կարող պահվել մյուս ձերբակալվածների հետ, և սահմանված կարգով նրան պետք է տեղափոխեն այլ վայր:

«Շ. Հարությունյանը ևս ժամանակին հոգեկան խնդիրներ է ունեցել, և «7-ի գործով» անցնելու ժամանակ մեկուսացվել է հոգեբուժարանում: Նախօրեի դեպքերից հետո կնշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն: Շ. Հարությունյանն այժմ գտնվում է ձերբակալված անձանց պահման մեկուսարանում»:

Placeholder
Մաշտոցի պողոտայում ձերբակալվածների մեջ հոգեկան հիվանդ կա