Նախագահը չի՞ մեկնի Վիլնյուս
Օրվա մամուլ
09:20 26/11/2013

Նախագահը չի՞ մեկնի Վիլնյուս

«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Սերժ Սարգսյանը մտադիր է չմասնակցել վաղը Վիլնյուսում մեկնարկելիք ԵՄ արևելյան գործընկերության համաժողովին:

Նույն աղբյուրների պնդմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, և Վիլնյուսում նախատեսված է ստորագրել 3-էջանոց հայտարարություն, որտեղ կողմերն արձանագրելու են, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել ՀՀ-ում, և ՀՀ-ի առաջ դեպի Եվրոպա դռները փակված չեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Նախագահը չի՞ մեկնի Վիլնյուս