Գեներալ Մանվելը կվերադառնա
Օրվա մամուլ
09:15 11/12/2013

Գեներալ Մանվելը կվերադառնա

Գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ նույնպես ներկա չի եղել Ազգային Ժողովի նիստին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա մինչև դեկտեմբերի 20-ը կվերադառնա Հայաստան:

«Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանն այժմ գտնվում է Ֆրանսիայում, որտեղ ստանում է պլանային բուժում: Ամիսներ առաջ նա այդ երկրում ենթարկվել էր վիրահատության, և կրկին այնտեղ էր մեկնել նոյեմբերի կեսին: Այսինքն՝ նրա բուժման այս կուրսը տևել է շուրջ 1 ամիս»:

Placeholder
Գեներալ Մանվելը կվերադառնա