Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ազգային ժողովը, ինչպես երևում է, սրընթաց շարժվում է դեպի Մաքսային միություն։ Առաջիկայում ԱԺ աշխատակազմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպելու։ Նշենք, որ այս ամսվա սկզբին էլ ԱԺ-ում ռուսական գրքի գրադարան և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ բացվեց։ Հատկանշական է, որ ամիսներ առաջ, երբ դեռ Հայաստանը սրընթաց շարժվում էր դեպի Ասոցացման պայմանագիր՝ Եվրոպա, ԱԺ-ն նույն աշխատակազմի համար անգլերենի դասընթացներ էր նախաձեռնել։ Սակայն կուրսերն այդպես էլ մնացին թղթի վրա, և հերթագրված անձնակազմը մինչ օրս սպասում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։