32 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Արտակ Կարապետյանը դադարեցրել է հացադուլը
Օրվա մամուլ
09:38 14/12/2013

32 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Արտակ Կարապետյանը դադարեցրել է հացադուլը

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Նա այժմ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ի բժշկական բաժանմունքում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա հայրը՝ Արամայիս Կարապետյանը։

Հայրը նաև փոխանցել է, որ որդին իր բազմաթիվ խնդրանքներից հետո է դադարեցրել հացադուլը, իսկ առողջական վիճակն էլ երեկվա դրությամբ լավ չէր։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
32 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Արտակ Կարապետյանը դադարեցրել է հացադուլը