Մինչև հունվարի 17-ը  «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը կանցնեն  «Գազպրոմ»-ին
Տնտեսություն
13:51 16/01/2014

Մինչև հունվարի 17-ը «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը կանցնեն «Գազպրոմ»-ին

Մինչև հունվարի 17-ը  «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը կանցնեն  «Գազպրոմ»-ին:

Ղեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն:

Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:

Համաձայնագրի և պայմանագրի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

 

Placeholder
Մինչև հունվարի 17-ը «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը կանցնեն «Գազպրոմ»-ին