Ոչ իշխանական ուժերը քննարկում են գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ ՍԴ դիմելու նպատակահարմարությունը
Օրվա մամուլ
09:17 17/01/2014

Ոչ իշխանական ուժերը քննարկում են գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ ՍԴ դիմելու նպատակահարմարությունը

Խորհրդարանական ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի շրջանում լրջորեն քննարկվում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու նպատակահարմարությունը:

Սույն ուժերի ներկայացուցիչները «Հայկական Ժամանակ»-ի թղթակից հետ զրույցում նշել են, որ այս պահին ավելի գերիշխող է տեսակետը, որ չարժե նշված հարցով ՍԴ դիմել:

«Գազային համաձայնագրերի սահմանադրականությունը ՍԴ-ում չվիճարկելու որոշումը դեռ պաշտոնական չէ, բայց դատելով նույն ուժերի ներսում եղած տրամադրություններից, նրանք ի վերջո կհանգեն այս որոշմանը»,-մեկնաբանել է թերթը:
 

Placeholder
Ոչ իշխանական ուժերը քննարկում են գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ ՍԴ դիմելու նպատակահարմարությունը