Նախարարի պատասխանը չբավարարեց նաիրիտցիներին
Տնտեսություն
16:14 12/02/2014

Նախարարի պատասխանը չբավարարեց նաիրիտցիներին

Այսօր կառավարության դիմաց ցույցի դուրս եկած «Նաիրիտ» գործարանի մոտ 100 աշխատակիցներից մի քանիսը հանդիպեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Նախարարը նրանց խոստացավ մեկ ամսվա աշխատավարձ վճարել:

Գործարանի հետագա ճակատագրի մասին նա աշխատակիցներին հստակ բան չի ասել, միայն նշել է, որ «Ռոսնեվթ»-ի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ գործարանի հետագա գործարկման հարցը կախված է հենց այդ ընկերությունից։

Այս պատճառով նաիրիտնցիները որոշեցին բողոքի ցույցը շարունակել նախագահական նստավայրի մոտ:

Նշենք, որ նրանք  «Վարչապետ, իջիր, կամ էլ ուղարկիր քո դիրեկտոր եղբորը» վանկարկումներով ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում:

Սկզբում բողոքողները հրաժարվեցին հանդիպել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ, բայց քննարկումներից հետո որոշեցին ամեն դեպքում բարձրանալ:

«Նաիրիտի» աշխատակիցների թիվ մեկ պահանջն այն է, որ հստակեցվի գործարանի ճակատագիրը, և իրենք իմանան` աշխատելո՞ւ է այն հետագայում, թե՞ ոչ:

Placeholder
Նախարարի պատասխանը չբավարարեց նաիրիտցիներին