Նախագահը ներկա է գտնվել Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը
Սպորտ
10:10 03/03/2014

Նախագահը ներկա է գտնվել Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:

Placeholder
Նախագահը ներկա է գտնվել Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը