Սերբիայի ԱԳ նախարար. Մենք լիարժեք սատարում ենք մադրիդյան սկզբունքները
Քաղաքական
11:01 10/03/2014

Սերբիայի ԱԳ նախարար. Մենք լիարժեք սատարում ենք մադրիդյան սկզբունքները

«Սերբիան սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի հետ կապված տեսակետներն ու դիրքորոշումները, որոնք համանախագահներն են դավանում: Մենք լիարժեք սատարում ենք մադրիդյան սկզբունքները»,- ասուլիսում ասաց Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը:

Նշենք, որ նախքան ասուլիսը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սերբիայի ԱԳ նախարարը հանդիպել էին, քննարկել տարբեր հարցեր:

Նա նշեց նաև, որ Սերբիան երախտապարտ է Հայաստանին իր դիրքորոշման վերաբերյալ Կոսովոյի հարցում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և հիմունքների հիման վրա:

Խոսելով Սերբիայի և Կոսովոյի միջև ընթացքող բանակցությունների մասին, Է. Նալբանդյանը սերբերին հաջողություններ մաղթեց այդ գործընթացում:

Placeholder
Սերբիայի ԱԳ նախարար. Մենք լիարժեք սատարում ենք մադրիդյան սկզբունքները