Սամվել Ֆարմանյանը՝ Սփյուռքի նախարա՞ր
Օրվա մամուլ
09:27 16/04/2014

Սամվել Ֆարմանյանը՝ Սփյուռքի նախարա՞ր

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավոր է փոխարինի Քեսաբի կողմերում «կռված» Սամվել Ֆարմանյանը, որն այս օրերին, ըստ որոշ լուրերի, զբաղված է Հովիկ Աբրահամյանի իմիջով: Հակոբյանին, ըստ նույն աղբյուրների, կնշանակեն Գեղարքունիքի մարզպետ:

«Հստակ որոշված է` Դավիթ Հարությունյանը կդառնա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ` փոխարինելով Վաչե Գաբրիելյանին: Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը կմնան իրենց պոստերում, ի դեպ, ՀՀԿ վերջին ԳՄ-ից հետո շատերն են նկատել, որ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Աշոտյանի հետ, թե ինչի շուրջ` չգիտեն: Աբրահամյանը մեկ այլ հստակ ցանկություն էլ ունի` Դավիթ Լոքյանին կարգել փոխվարչապետ, եթե դաշնակցականները մտնեն կոալիցիա»:

Placeholder
Սամվել Ֆարմանյանը՝ Սփյուռքի նախարա՞ր