Բնապահպանության նախարարը աշխատանքի չի ներկայանում
Օրվա մամուլ
09:12 26/04/2014

Բնապահպանության նախարարը աշխատանքի չի ներկայանում

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը աշխատանքի չի ներկայանում, ինչը նախարարությունում կապում են այն բանի հետ, որ արդեն իսկ հաստատապես որոշված է, որ նա չի վերանշանակվի նախկին պաշտոնին:

Հարությունյանը իշխող վերնախավի երկարակյացներից է, արդեն տասը տարի նախարարի կարգավիճակ ունի. 2004-07 թվականից բնապահպանության նախարար: 1999-2004 թվականներին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավոր»:

 

Placeholder
Բնապահպանության նախարարը աշխատանքի չի ներկայանում