ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի
Քաղաքական
10:13 28/04/2014

ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի

Ազգային Ժողովի այսօրվա նիստում տեղի կունենա ԱԺ նախագահի թեկնածուների առաջադրումը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ ՀՀԿ-ն ունի թեկնածու` շաբաթ օրը կայացած ԳՄ նիստում որոշում է կայացվել առաջադրել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Իսկ թե կառաջադրեն արդյո՞ք իրենց թեկնածուին ԱԺ մյուս խմբակցությունները ևս, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված է 70 պատգամավոր: ԱԺ նախագահի ընտրությունն անցնում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Նախորդիվ`

Գալուստ Սահակյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում հաստատվել է
 

Placeholder
ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի