Հայ շախմատիստներն ԱՄՆ-ի առաջնություններում
Սպորտ
18:13 13/05/2014

Հայ շախմատիստներն ԱՄՆ-ի առաջնություններում

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության հինգերորդ տուրում սևերով պարտության է մատնել առաջատարներից մեկին` գրոսմայստեր Թիմուր Գարեևին, և այժմ 3 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը:

ԱՄՆ-ի կանանց առաջնությունում չորս տուրից հետո գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 2,5 միավորով ընթանում է երրորդ տեղում: 3,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Իրինա Կրաշը:
 

Placeholder
Հայ շախմատիստներն ԱՄՆ-ի առաջնություններում