Միջազգային համագործակցություն` ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև
Տնտեսություն
14:36 29/05/2014

Միջազգային համագործակցություն` ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համագործակցության ոլորտներն են հատկապես բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը:

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծառայությանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար: Հաշվառում անցկացնելու նպատակով տրամադրվելու է 200 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը կսկսվի այս տարվա հունիսի 15-ին և կավարտվի մինչև 2015թ. մարտը:
 

Placeholder
Միջազգային համագործակցություն` ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև