Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Քաղաքական
15:07 10/06/2014

Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1975 թ. 8 ապրիլին, Երևանում:

Կրթություն

1992-1997 թթ. - Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1996-1997 թթ. - ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ

1997-1999 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ
1999 թ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ
2000-2001 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
2001-2002 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2002-2005 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2005-2011 թթ. - Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ
2011 -2014 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Այլ տվյալներ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Placeholder
Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ