Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանը գնորդ ունի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:51 12/06/2014

Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանը գնորդ ունի. «Ժողովուրդ»

Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստանյան բանկում: «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով՝ օրերս հայտնվել են գործարանի գնորդներ՝ ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ, որոնց ներկայացուցիչը գործարանի մեխանիկական բաժնի պետ՝ մարտունեցի Սերոբ Շառոյանն է, ով ազգակցական կապեր ունի նոր գնորդների հետ: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, գործարանի տնօրենի պաշտոնը կստանձնի գլխավոր մեխանիկը:

ՎՏԲ-ից չեն հերքել գործարանի վաճառքի շուրջ պտտվող լուրերը, սակայն չեն էլ հաստատել՝ նշելով, որ հստակ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում, ինչը ժամանակ է պահանջում:

Placeholder
Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանը գնորդ ունի. «Ժողովուրդ»