Ըստ փորձագետի, շրջանառության հարկի իջեցման արդյունքում էական գնաճ կառաջանա
Օրվա մամուլ
09:16 13/06/2014

Ըստ փորձագետի, շրջանառության հարկի իջեցման արդյունքում էական գնաճ կառաջանա

Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հավանության արժանացրեց շրջանառության հարկը 3.5 տոկոսից մինչև 1 տոկոս իջեցնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը: Սա կարելի է նշանակալի իրադարձություն համարել:

Անկասկած, սա կհանգեցնի փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռի թեթևացմանը, և հույսեր կան, որ այս ոլորտում որոշակի հաջողություններ կլինեն: Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա:

Երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը, ով ներգրավված է եղել շրջհարկի նվազեցման շուրջ բանակցությունների գործընթացին: Թե որքան ապրանքները որքան կթանկանան, ըստ Ավագյանի, կախված է խոշոր տնտեսվարողների «ախորժակից»:
 

Placeholder
Ըստ փորձագետի, շրջանառության հարկի իջեցման արդյունքում էական գնաճ կառաջանա