ԱԳՆ-ն 2000 դոլար է ծախսել դիզայներական ծառայությունների համար. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:17 17/06/2014

ԱԳՆ-ն 2000 դոլար է ծախսել դիզայներական ծառայությունների համար. «Ժողովուրդ»

ՀՀ ԱԳՆ-ն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ռուսերեն գրքույկների հրատարակություն: Բան այն է, որ «Նախիջևան», «Շուշիի վերածնունդը» և «Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց Արցախի հանրապետության սահմանները» գրքույկների դիզայներական ծառայությունների համար ԱԳՆ-ն ՀՀ պետական բյուջեից ծախսել է 821 հազար դրամ կամ ավելի քան 2000 դոլար:

Հատկանշական այն է, որ եթե այդքան գումարը ծախսվել է միայն դիզայներական ծառայությունների համար, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ապա կարելի է ենթադրել, թե տպագրության համար ինչքան մեծ գումարներ կծախսեն:
 

Placeholder
ԱԳՆ-ն 2000 դոլար է ծախսել դիզայներական ծառայությունների համար. «Ժողովուրդ»