Հակառակորդի կրակոցից մարտական հենակետում զինծառայող է մահացել
Իրավունք
09:53 25/06/2014

Հակառակորդի կրակոցից մարտական հենակետում զինծառայող է մահացել

Հունիսի 24-ին, ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Placeholder
Հակառակորդի կրակոցից մարտական հենակետում զինծառայող է մահացել