ԱՄՆ-ն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի ագրեմանը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:10 25/06/2014

ԱՄՆ-ն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի ագրեմանը. «Հրապարակ»

Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, ԱՄՆ-ն արդեն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը, և երեկ սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին: Թեև, որպես օրինաչափություն, ԱՄՆ-ն շատ երկար է ձգում ագրեմանի տրամադրումը, սակայն այս անգամ զարմանալի արագ եղավ: Անգամ սեփական դեսպանների նշանակումն այլ երկրներում ԱՄՆ-ում տևում է երկար, ինչպես եղավ Հայաստանի, նաև Ադրբեջանի դեպքում:

«Ի դեպ, Տիգրան Սարգսյանն արդեն դուրս է եկել կառավարական ամառանոցից և ապրում է Չարենցի իր բնակարանում, սակայն շարունակում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, քանզի ինչպես ասել է Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, «իրենք մնում են լավ ընկերներ»: Օրերս էլ Ս. Սարգսյանը Տ. Սարգսյանի ընկերակցությամբ մասնակցել է Սբ. Էջմիածնի տոնին, հանդիպել կաթողիկոսին, լսել Նավասարդ Կճոյանի տված պատարագը»,-հավելել է թերթը:

Placeholder
ԱՄՆ-ն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի ագրեմանը. «Հրապարակ»