Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետները հստակեցված չեն. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:24 26/06/2014

Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետները հստակեցված չեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում նախատեսվող հանդիպմանն առաջիկայում սպասել պետք չէ, հանդիպման ժամկետները հստակեցված չեն, և առաջիկա շաբաթների ընթացքում Փարիզում նախագահների մակարդակով հանդիպում սպասելն անիմաստ է:

Ըստ նույն աղբյուրների՝ հանդիպումը կազմակերպելու շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց հանդիպումը օրակարգում չէ, կա հանդիպման միայն գաղափարը, ծրագիրն ու առաջարկը:
 

Placeholder
Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետները հստակեցված չեն. «Ժամանակ»