Նախագահ Սերժ Սարգսյանը 60-ամյակը կտոնի Արցախում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:19 27/06/2014

Նախագահ Սերժ Սարգսյանը 60-ամյակը կտոնի Արցախում. «Հրապարակ»

Մինչ հայոց իսթեբլիշմենթը որոշում էր, թե ինչպես է շնորհավորելու Սերժ Սարգսյանի 60-ամյակը և ինչ նվերներ է առնելու, «Հրապարակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Ղարաբաղ:

«Դիմացը շաբաթ ու կիրակի է, իսկ երեքշաբթի օրը նրա ծննդյան օրն է: 50-ամյակին էլ նա մեկնել էր Մոսկվա, բայց այն ժամանակ նախագահ չէր, և ամեն գնով շնորհավորելու խնդիրը չկար: Եվ չնայած Ղարաբաղ գնալով նա հասկացնում է, որ չշնորհավորեն-չանհանգստացնեն, բայց ոմանք պնդում են, որ Ղարաբաղ գնացողներ հաստատ կլինեն»,-հավելել է թերթը:

Placeholder
Նախագահ Սերժ Սարգսյանը 60-ամյակը կտոնի Արցախում. «Հրապարակ»